ChessAcademy.am
Գրանցում

ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2021-03-20

Հայաստանի շախմատի ակադեմիան, Ալֆա ֆարմ ընկերության հետ համատեղ մարտի 19-ին անցկացրեց շախմատի ակումբային թիմային մրցաշարը, որը տարվա ամենա սպասվածն ու մասշտաբայինն էր իր տեսակով: 

Մրցաշարին մասնակցում էին 30 թիմեր, ընդհանուր շուրջ 150 մասնակից։

Առաջին փուլի հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝ 

1-ին տեղ՝ Dasa2
2րդ տեղ ՝ ՀՌՀ սպորտային ակումբ
3րդ տեղ՝ ՄԵՆՔ

Հիմնական մրցանակներից բացի սահմանված էին նաև հատուկ մրցանակներ՝ անհատական լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստների համար, ինչպես նաև լավագույն կին շախմատիստուհու համար։ 

Հատուկ մրցանակները ներառում էին՝ մեկօրյա տուր փաթեթ ՀՀ տարածքում, խնամքի պարագաների հավաքածու և նվեր քարտ Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում:

Կար նաև սփոփիչ մրցանակ՝ վերջին 7 տեղերը զբաղեցրած թիմերի համար, որը իրականացվեց վիճակահանության միջոցով։

     

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC