ChessAcademy.am
Registration

ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. ՓՈՒԼ 1

2024-10-08

Հայաստանի Շախմատի Ակադեմիան և Ալֆա Ֆարմը ներկայացնում եմ  Շախմատի Ակումբային Թիմային Մրցաշարի 1-ին Փուլը:

1. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

2. ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Ալֆա Ֆարմ ՓԲԸ

3. ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ փուլը կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում /ք․Երևան, Շևչենկո 34/։

4. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  • մրցաշարը կանցկացվի փուլով։
  • առաջին փուլը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 11։00-ին։

5.  ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մրցաշարը կանցկացվի 2 խմբով՝ Ա և Բ ։

Մրցաշարերի 3 փուլերի հաղթող թիմերը խաղում են միմյանց հետ «ՍուպերԳավաթ»-ում։

  • մրցաշարին կարող են մասնակցել 1 խաղացող մինչև 2200 և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող և 3  խաղացող 2000-ից ցածր և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող միայն չափահաս շախմատիստները /2024 թվականի սեպտեմբերի 1 դրությամբ/։

Բ մրցաշարին կարող են մասնակցել 1 խաղացող մինչև 2200 և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող և 3  խաղացող 2000-ից ցածր և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող մինչև 18 տարեկան շախմատիստները /2024 թվականի սեպտեմբերի 1 ի դրությամբ/։

  • Պահեստային խաղացողները պետք է ունենան 2000-ից ցածր և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ:
  • Մասնակիցների թե՛ ազգային, թե՛ միջազգային վարկանիշները չպետք է գերազանցի վերը նշված վարկանիշը:

 

6. ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ

Ա ՄՐՑԱՇԱՐԻ 3 փուլերի արդյունքում հաղթող թիմի համար՝ 1 000 000 ՀՀ դրամ։

Բ ՄՐՑԱՇԱՐԻ փուլերի արդյունքում հաղթող թիմի համար՝ անլար ականջակալ։

«ՍուպերԳավաթ»-ի հաղթող՝ Հյուրասիրություն Ռեստորանում։

  • յուրքանաչյուր փուլի համար նախատեսված են հետևյալ մրցանակները․

Ա մրցաշար

Հիմնական մրցանակներ

I

Հանգիստ Հայաստանի հանգստյան վայրերից մեկում

II

Սմարթ ժամացույց

III

Հայաստանի ժամանցի վայրերից մեկի սերտիֆիկատ

Հատուկ մրցանակներ

լավագույն արդյունք ցույց տված մասնակից

1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ խաղատախտակ  /առնվազն 5 խաղ խաղալու դեպքում/

Chess mood դասընթացի սերտիֆիկատ

Կին մասնակից /առնվազն 4 խաղ խաղալու դեպքում/

Կոսմետիկ փաթեթ

 

 

Բ մրցաշար

Հիմնական մրցանակներ

I

Հայաստանի ժամանցի վայրերից մեկի սերտիֆիկատ

II

Թատրոնի տոմսեր

III

Կինոդիտման տոմսեր

Հատուկ մրցանակներ

լավագույն արդյունք ցույց տված մասնակից

1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ խաղատախտակ  /առնվազն 5 խաղ խաղալու դեպքում/

Chessify ծրագրի սերտիֆիկատ

Աղջիկ մասնակից /առնվազն 4 խաղ խաղալու դեպքում/

Խնամքի միջոցներ

         

7. ՄՐՑԱԿԱՐԳ

7.1 Մրցաշարերը կանցկացվեն թիմային հաշվարկով` 4 խաղատախտակով (ցանկության դեպքում + 1 պահեստային խաղացող)։ Այն խաղացողները, ովքեր մեկ կամ ավելի խաղ խաղացել են որևէ թիմի կազմում, իրավունք չունեն խաղալու այլ թիմի կազմում հաջորդ փուլերի ընթացքում։

7.2 Մրցաշարերը կանցկացվի ըստ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների, շվեյցարական մրցակարգով՝ 6-7 խաղափուլով /կախված մասնակից թիմերի քանակից/։ 

7.3 Յուրաքանչյուր մրցախաղում թիմային հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր: Մրցանակների հավակնող թիմերի հավաքած միավորների հավասարության դեպքում հաշվի է առնվում,

ա/ թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարը,

բ/ թիմերի միջև անհատական հանդիպման արդյունքը,

գ/ ըստ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքի (1, 2, 3, 4 խաղատախտակներ)։

Եթե այդ ցուցանիշն էլ է հավասար, ապա անցկացվում է լրացուցիչ մրցախաղ (մրցաշար-մրցախաղ` կայծակնային խաղի կանոններով յուրաքանչյուր խաղացողին տրվում է 5-ական րոպե):

Եթե խաղատախտակների վրա 2 և ավելի խաղացողներ ձեռք են բերել հավասար միավորներ, ապա որպես լրացուցիչ ցուցանիշ հաշվի է առնվելու իրենց հակառակորդների միջին գործակիցները։

Ընդհանուր ակումբային մրցաշարի հաղթողը կորոշվի 3 մրցաշարերից 2-ում ցույց տված լավագույն արդյունքների հանրագումարով։ Հաշվարկային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.

Հաշվարկ՝

  • I տեղ – 100 միավոր
  • II տեղ – 70 միավոր
  • III տեղ – 50 միավոր
  • IV տեղ – 20 միավոր
  • V տեղ – 10 միավոր

8. ԺԱՄԱԿԱՐԳ

10 րոպե մինչև պարտիայի ավարտը (2 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին,  սկսած առաջին քայլից):

9. ՄՈՒՏՔԱՎՃԱՐ

Ա մրցաշարի յուրաքանչյուր փուլի մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 30000 ՀՀ դրամ։

Բ մրցաշարի յուրաքանչյուր փուլի մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 25000 ՀՀ դրամ։

Մրցաշարի կայքէջում http://tournaments.chessacademy.am/?lang=am անհրաժեշտ է սեղմել  ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

  Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

  Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

  Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել թիմի անունը, կոնտակտային հեռախոսահամար, մասնակցության վճար:

10.  ԳՐԱՆՑՈՒՄ

  • կցված հայտը լրացված վիճակում կարող եք ուղարկել info@chessacademy.am  էլեկտրոնային հասցեին: ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
  •   +374 10 448473, +374 43 448473,  Էլ․ փոստ՝ info@chessacademy.am

 

 

Useful links





Sponsor





Organizers





Developed by LAB64 LLC