ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. ՓՈՒԼ 2
2024-10-31Հայաստանի Շախմատի Ակադեմիան և Ալֆա Ֆարմը ներկայացնում են Շախմատի Ակումբային Թիմային Մրցաշարի 2-րդ Փուլը:
1. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Շախմատի ակադեմիա հիմնադրամ
2. ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ալֆա Ֆարմ ՓԲԸ
3. ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ փուլը կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում /ք․Երևան, Շևչենկո 34/։
4. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
- մրցաշարը կանցկացվի 3 փուլով։
- երկրորդ փուլը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 11։00-ին։
5. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մրցաշարը կանցկացվի 2 խմբով՝ Ա և Բ ։
Մրցաշարերի 3 փուլերի հաղթող թիմերը խաղում են միմյանց հետ «ՍուպերԳավաթ»-ում։
Ա մրցաշարին կարող են մասնակցել 1 խաղացող մինչև 2200 և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող և 3 խաղացող 2000-ից ցածր և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող միայն չափահաս շախմատիստները /2024 թվականի սեպտեմբերի 1 դրությամբ/։
Բ մրցաշարին կարող են մասնակցել 1 խաղացող մինչև 2200 և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող և 3 խաղացող 2000-ից ցածր և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշ ունեցող մինչև 18 տարեկան շախմատիստները /2024 թվականի սեպտեմբերի 1 ի դրությամբ/։
- Եթե պահեստային խաղացողի վարկանիշը գերազանցում է 2000-ը, նա միայն կարող է փոխարինել այն մասնակցին, ով ունի 2000-ից բարձր վարկանիշ: Իսկ եթե պահեստային խաղացողը ունի 2000-ից ցածր վարկանիշ, ապա նա կարող է փոխարինել բոլոր խաղացողներին:
- Մասնակիցների թե՛ ազգային, թե՛ միջազգային վարկանիշները չպետք է գերազանցի վերը նշված վարկանիշը:
6. ՖՈՆԴ
Ա ՄՐՑԱՇԱՐԻ 3 փուլերի արդյունքում հաղթող թիմի համար՝ 1 000 000 ՀՀ դրամ։
Բ ՄՐՑԱՇԱՐԻ 3 փուլերի արդյունքում հաղթող թիմի համար՝ անլար ականջակալ։
«ՍուպերԳավաթ»-ի հաղթող՝ Հյուրասիրություն Ռեստորանում։
- յուրքանաչյուր փուլի համար նախատեսված են հետևյալ մրցանակները․
Ա մրցաշար |
||||
Հիմնական մրցանակներ |
I |
Հանգիստ Հայաստանի հանգստյան վայրերից մեկում |
||
II |
Անլար ականջակալ |
|||
III |
Հայաստանի ժամանցի վայրերից մեկի սերտիֆիկատ |
|||
Հատուկ մրցանակներ․ լավագույն արդյունք ցույց տված մասնակից |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ խաղատախտակ /առնվազն 5 խաղ խաղալու դեպքում/ |
Շախմատային գրականություն |
||
Կին մասնակից /առնվազն 4 խաղ խաղալու դեպքում/ |
Կոսմետիկ փաթեթ |
|||
|
||||
Բ մրցաշար |
||||
Հիմնական մրցանակներ |
I |
Հայաստանի ժամանցի վայրերից մեկի սերտիֆիկատ |
||
II |
Թատրոնի տոմսեր |
|||
III |
Կինոդիտման տոմսեր |
|||
Հատուկ մրցանակներ․ լավագույն արդյունք ցույց տված մասնակից |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ խաղատախտակ /առնվազն 5 խաղ խաղալու դեպքում/ |
Chessify ծրագրի սերտիֆիկատ |
||
Աղջիկ մասնակից /առնվազն 4 խաղ խաղալու դեպքում/ |
Խնամքի միջոցներ |
|||
7. ՄՐՑԱԿԱՐԳ
7.1 Մրցաշարերը կանցկացվեն թիմային հաշվարկով` 4 խաղատախտակով (ցանկության դեպքում + 1 պահեստային խաղացող)։ Այն խաղացողները, ովքեր մեկ կամ ավելի խաղ խաղացել են որևէ թիմի կազմում, իրավունք չունեն խաղալու այլ թիմի կազմում հաջորդ փուլերի ընթացքում։
7.2 Մրցաշարերը կանցկացվի ըստ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների, շվեյցարական մրցակարգով՝ 6-7 խաղափուլով /կախված մասնակից թիմերի քանակից/։
7.3 Յուրաքանչյուր մրցախաղում թիմային հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր: Մրցանակների հավակնող թիմերի հավաքած միավորների հավասարության դեպքում հաշվի է առնվում,
ա/ թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարը,
բ/ թիմերի միջև անհատական հանդիպման արդյունքը,
գ/ ըստ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքի (1, 2, 3, 4 խաղատախտակներ)։
Եթե այդ ցուցանիշն էլ է հավասար, ապա անցկացվում է լրացուցիչ մրցախաղ (մրցաշար-մրցախաղ` կայծակնային խաղի կանոններով յուրաքանչյուր խաղացողին տրվում է 5-ական րոպե):
- ․4 Եթե խաղատախտակների վրա 2 և ավելի խաղացողներ ձեռք են բերել հավասար միավորներ, ապա որպես լրացուցիչ ցուցանիշ հաշվի է առնվելու իրենց հակառակորդների միջին գործակիցները։
- ․5 Ընդհանուր ակումբային մրցաշարի հաղթողը կորոշվի 3 մրցաշարերից 2-ում ցույց տված լավագույն արդյունքների հանրագումարով։ Հաշվարկային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.
Հաշվարկ՝
- I տեղ – 100 միավոր
- II տեղ – 70 միավոր
- III տեղ – 50 միավոր
- IV տեղ – 20 միավոր
- V տեղ – 10 միավոր
8. ԺԱՄԱԿԱՐԳ
10 րոպե մինչև պարտիայի ավարտը (2 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին, սկսած առաջին քայլից):
9. ՄՈՒՏՔԱՎՃԱՐ
Ա մրցաշարի յուրաքանչյուր փուլի մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 30000 ՀՀ դրամ։
Բ մրցաշարի յուրաքանչյուր փուլի մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 25000 ՀՀ դրամ։
Մրցաշարի կայքէջում http://tournaments.chessacademy.am/?lang=am անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել թիմի անունը, կոնտակտային հեռախոսահամար, մասնակցության վճար:
10. ԳՐԱՆՑՈՒՄ
Հայտը լրացված վիճակում կարող եք ուղարկել info@chessacademy.am էլեկտրոնային հասցեին:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռ՝ +374 10 448473/79 Էլ․ փոստ՝ info@chessacademy.am