ChessAcademy.am
Գրանցում

ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ. ՓՈՒԼ 1

2025-05-21

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ալֆա Ֆարմ ՓԲԸ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

կանցկացվի 3 խմբով՝ Ա,  Բ, Գ։

Ա և Բ մրցաշարերը կացնկացվեն անհատական և թիմային ձևաչափով, ըստ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների, շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։

Գ մրցաշարը կանցկացվի թիմային ձևաչափով, ըստ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների, շվեյցարական մրցակարգով՝ 6-7 խաղափուլով /կախված մասնակից թիմերի քանակից/։

  • մրցաշարին կարող են մասնակցել բոլոր չափահաս շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2100-ը /2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։

Բ մրցաշարին կարող են մասնակցել բոլոր չափահաս շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2000-ը /2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։

Գ մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2150-ը /2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։

  • Մասնակիցների թե՛ ազգային, թե՛ միջազգային վարկանիշները չպետք է գերազանցի վերը նշված վարկանիշը:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ կանցկացվի 2 փուլով։

2 փուլերի արդյունքում հաղթող թիմի համար՝ 600 000 ՀՀ դրամ/Ա մրցաշար/ և 400 000 ՀՀ դրամ/Բ մրցաշար/։

Գ ՄՐՑԱՇԱՐԻ 2 փուլերի արդյունքում հաղթող թիմի համար՝ անլար ականջակալ։

*Թիմային մրցանակները նախատեսված են երկու անձի համար:

Մրցաշարերի առաջին փուլի համար նախատեսված են հետևյալ մրցանակները․

Ա մրցաշար

Անհատական մրցանակներ

I

Մոլի նվեր քարտ

II

Սմարթ ժամացույց

III

Անլար ականջակալ

Թիմային մրցանակներ

 

I /2 անձ/

Հանգիստ Հայաստանի հանգստյան վայրերից մեկում

II /2 անձ/

Պլանշետ Samsung

III /2 անձ/

Ալֆա-Ֆարմ նվեր քարտ/20,000 ՀՀ դրամ/

Հատուկ մրցանակներ

լավագույն կին մասնակից

Կոսմետիկ փաթեթ

լավագույն արդյունք ցույց տված ոչ վարկանիշային թիմ /2 անձ/

Ալֆա-Ֆարմ նվեր քարտ

 

Բ մրցաշար

Անհատական մրցանակներ

I

Պլանշետ Samsung

II

AWI հայկական ժամացույցների խանութի նվեր քարտ

III

Անլար ականջակալ JBL

Թիմային մրցանակներ

 

I /2 անձ/

Մոլի նվեր քարտ

II /2 անձ/

Հյուրասիրություն ռեստորանում

III /2 անձ/

Հայաստանի ժամանցի վայրերից մեկի սերտիֆիկատ 

Հատուկ մրցանակներ

լավագույն կին մասնակից

Կոսմետիկ փաթեթ

լավագույն արդյունք ցույց տված ոչ վարկանիշային թիմ /2 անձ/

Ալֆա-Ֆարմ նվեր քարտ

 

Գ մրցաշար

Հիմնական մրցանակներ

I

Երևան Պարկի տոմսեր

II

Թատրոնի տոմսեր

III

Կինոդիտման տոմսեր

Հատուկ մրցանակներ

լավագույն արդյունք ցույց տված մասնակից

1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ խաղատախտակ  /առնվազն 5 խաղ խաղալու դեպքում/

«Ակադեմիայի Գավաթ-2025» արագ շախմատի մրցաշարի 3-րդ փուլի անվճար մասնակցություն

Աղջիկ մասնակից /առնվազն 4 խաղ խաղալու դեպքում/

Կոսմետիկ փաթեթ

         

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Մրցաշարերի առաջին փուլը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 24-ին, ժամը 12։00-ին։

ՄՐՑԱԿԱՐԳ

Ա և Բ մրցաշարերը կացնկացվեն անհատական և թիմային հաշվարկով։

Անհատական հաշվարկ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:

Թիմային հաշվարկ

Թիմում մասնակցիների քանակը չպետք է գերազանցի 2-ը, և  թիմային մրցանակային տեղերը որոշելու համար հաշվի է առնվելու թիմի մասնակիցների 2-ի արդյունքը։

Թիմի մասնակիցների կազմը երկու փուլերի ընթացքում փոփոխության ենթակա չէ։ Թիմի մասնակիցները մրցաշարի ընթացքում չեն խաղալու միմյանց հետ։

Մրցանակների հավակնող թիմերի հավաքած միավորների հավասարության դեպքում հաշվի է առնվում անհատական մրցաշարում թիմի մասնակիցների ավելի բարձր տեղ գրաված արդյունքը։

Գ մրցաշարը կացնկացվի թիմային հաշվարկով.

Մրցաշարը կանցկացվի թիմային հաշվարկով` 4 խաղատախտակով (ցանկության դեպքում + 1 պահեստային խաղացող)։ Այն խաղացողները, ովքեր մեկ կամ ավելի խաղ խաղացել են որևէ թիմի կազմում, իրավունք չունեն խաղալու այլ թիմի կազմում հաջորդ փուլի ընթացքում։

Յուրաքանչյուր մրցախաղում թիմային հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր: Մրցանակների հավակնող թիմերի հավաքած միավորների հավասարության դեպքում հաշվի է առնվում թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարը, թիմերի միջև անհատական հանդիպման արդյունքը, ըստ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքի (1, 2, 3, 4 խաղատախտակներ)։

Եթե այդ ցուցանիշն էլ է հավասար, ապա անցկացվում է լրացուցիչ մրցախաղ (մրցաշար-մրցախաղ` կայծակնային խաղի կանոններով յուրաքանչյուր խաղացողին տրվում է 5-ական րոպե):

Եթե խաղատախտակների վրա 2 և ավելի խաղացողներ ձեռք են բերել հավասար միավորներ, ապա որպես լրացուցիչ ցուցանիշ հաշվի է առնվելու իրենց հակառակորդների միջին գործակիցները։

ԺԱՄԱԿԱՐԳ

10 րոպե մինչև պարտիայի ավարտը (2 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին,  սկսած առաջին քայլից):

ՄՈՒՏՔԱՎՃԱՐ

Ա, Բ և Գ մրցաշարերի մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 20 000 ՀՀ դրամ։

Ա և Բ մրցաշարերում անհատական մասնակցության դեպքում վճարը կազմում է 10 000 ՀՀ դրամ։
Փոխանցումները անհրաժեշտ է  կատարել հետևյալ բանկային հաշվին՝Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ,Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ, Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել գրանցվող թիմի/անձի անունը, կոնտակտային հեռախոսահամար, մասնակցության վճար:

ԳՐԱՆՑՈՒՄ

Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 22-ը, ժամը 18։00-ն։

Հայտը /Թիմի անուն, շախմատիստների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալներ, կարգ/վարկանիշ, կոնտակտային հեռախոսահամար/ կարող եք ուղարկել  info@chessacademy.am էլեկտրոնային հասցեին:

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Մրցաշարը կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում /ք․ Երևան, Շևչենկո 34/։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հեռ՝ +374 10 448473, +374 43 448473

*Ա և Բ մրցաշարերում նոր գրանցվող թիմերը/թիմի անդամները/, որոնք երբևէ չեն մասնակցել Ալֆա Ֆարմի և ակադեմիայի կողմից կազմակերպած ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ, ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ միայն առաջին փուլին կարող են մասնակցել ԱՆՎՃԱՐ/10 թիմ Ա մրցաշարում, 10 թիմ Բ մրցաշարում/:

 

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC