ChessAcademy.am
Արագ շախմատի սիրողական մրցաշարի երկրորդ փուլ
2025-10-21Հայաստանի շախմատի ակադեմիան Alfa Pharm դեղատնային ցանցի հետ համատեղ կազմակերպում է արագ շախմատի սիրողական մրցաշարի երկրորդ փուլը։
Ա և Բ մրցաշարեր.
Ա և Բ խմբերի մրցաշարերը կանցկացվեն նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցում։
Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 28, ժամը 18:00։
Գ մրցաշար
Գ խումբը նախատեսված է մինչև 18 տարեկան մասնակիցների համար։ Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 28-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ Երևան, Շևչենկո 34)։
Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 27, ժամը 18:00։